ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում ապրիլի 5-16-ը Գերմանիայի Բեռլին, Մյունխեն, Աշաֆենբուրգ, Քյոլն, Նիդերլանդների Ալմելո, Բելգիայի Բրյուսել և Լիեժ, Ֆրանսիայի Մարսել, Դեսին և Սենտ Էտիեն քաղաքներում կցուցադրվի «Վանա ծովուն արշ ալույսը» ֆիլմը, որի ցուցադրմանը ներկա կգտնվի ֆիլմի ռեժիսոր Վահան Ստեփանյանը:

 

Ֆիլմի բեմադրող ռեժիսորներն են Արտակ Իգիթյանն ու Վահան Ստեփանյանը, սցենարիստները` Արմեն և Արեն Վաթյանները, օպերատորը Ռուբեն Շահբազյանցն է, իսկ բեմադրող նկարիչը' Գագիկ Բաբայանը:

 

Երաժշտությունը գրել է Հայկ Հակոբյանը (Հայկոն):