Bravo.am-ը գրում է.
Ո՞ւմ են նախընտրում տղամարդիկ` շիկահերներին, թե թխահերներին: Բոլոր ժամանակներում կանանց հուզող հավերժական հարցերից մեկն է սա: Դե, իսկ շիկահերների ու թխահերների ակնհայտ եւ գաղտնի մրցակցության մասին բոլորը գիտեն: Իրականում շատ դժվար է միանշանակ պատասխանել, թե ովքեր են ավելի սեքսուալ ու ցանկալի, քանի որ, ինչպես հայտնի է, ճաշակին ընկեր չկա, բայց որոշակի նախընտրություններ, այնուամենայնիվ, գոյություն ունեն:
Ի՞նչ են ցույց տալիս հարցումները
Եթե դուք բացացնում եք ձեր մազերի գույնը, որպեսզի դառնաք շիկահեր եւ դուր գաք տղամարդկանց, ապա իզուր. վերջերս անցկացված հարցումը, որին մասնակցել է 2000 տղամարդ աշխարհի տարբեր երկրներից, ցույց է տվել, որ տղամարդիկ իրականում նախընտրում են ոչ թե շիկահերներին, այլ ճիշտ հակառակը' սեւահերներին: Հօգուտ սեւահերների քվեարկել է տղամարդկանց 60 տոկոսից ավելին, մինչդեռ շիկահերներին առավելություն է տվել միայն 29.5 տոկոսը:
Մեկ այլ խոսուն փաստ եւս. կանանց համար նախատեսված գերմանական ամսագրերից մեկը հետաքրքիր վերլուծություն է կատարել, որի համաձայն' հարցված տղամարդկանց ճնշող մեծամասնությունը սիրուհու դերում տեսնում է շիկահերներին, իսկ երբ խոսքը վերաբերում է ամուսնությանը, ապա անվիճելի առաջատարները թխահերներն են:
Շարունակությունը` այստեղ: