Պարոնյան թատրոնի դերասանուհի Հասմիկ Վերդյանն այժմ նկարահանվում է «Տնփեսա» սիթքոմում, որտեղ մարմնավորում է սառնասիրտ, հաշվենկատ կնոջ։ BlogNews.am-ը հետաքրքիր ֆոտոշարք և անկեղծ զրույց է ունեցել դերասանուհու հետ։

 

«Նոր կերպարս հետաքրքիր է այնքանով, որ միշտ խնամված է, բայց շատ սառը, նա ուսումնասիրում է բոլորին։ Կան շերտեր, որոնք որպես դերասանուհի դեռ պետք է բացեմ։ Փնտրտուքի մեջ եմ, որը կավարտվի պրոյեկտի հետ։ Ինձ համար շատ հետաքրքիր է կերպարի զարգացման ընթացքը, քանի որ ամեն բան դեռ խմորման պրոցեսում է»,- ասաց Հասմիկն ու հավելեց, որ սիրում է տարբեր կերպ՝ վայրիվերումներով ներկայացնել կերպարը։

 

Ըստ նրա՝ իրական կյանքում մյուսներին ղեկավարելու ձգտում չունի։ «Շատ փխրուն մարդ եմ։ Միշտ փորձում եմ հասկանալ դիմացինին։ Իհարկե, ունեմ նաև ըմբոստություն և սառնություն, երբ զգում եմ, որ շատ են ներխուժում իմ տարածք ու փորձում են «նեղել» ինձ»,- նկատեց Հասմիկը։

 

Դերասանուհուն հաճախ ներկայացնում են գայթակղիչ կնոջ կերպարում։ Նրա խոսքով՝ իրականում ինքն ուրիշ է. չի սիրում աչքի ընկնող, բաց հագուստներ, և իրեն չեն նույնացնում կերպարների հետ։ «Միգուցե արտաքինս է պատճառը, որ ինձ տեսնում են ավելի գայթակղիչ կնոջ կերպարում։ Չեմ ուզում մեծ-մեծ խոսել, բայց երևի ավելի երևացող արտաքին ունեմ։

 

Շարունակությունը` այստեղ: