Արևիկ Ուդումյանը, ով, ի դեպ, արդեն մեկ ամիս է` Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» ծրագրի պրոդյուսերն է, իր գործնական հետաքրքրությունների ցանկն ավելացրել է ևս մեկով. հաղորդավարուհին մանկության ընկերուհու՝ Վիլենայի հետ գեղեցիկ արծաթյա կախազարդեր է պատրաստում, որոնց պահանջարկն ու հետաքրքրվածությունը մեծ է հատկապես երիտասարդների շրջանում:
«Արդեն մեկ ամիս է այդ գործով ենք զբաղվում: Գաղափարը Վիլենայինն էր: Հաճախ էինք խորհրդակցում միասնական գեղեցիկ ու հետաքրքիր գործի մասին: Այս գաղափարն ինձ շատ հետաքրքրեց: Մեր կախազարդերը տարբեր գույների են, և բոլորից պարտադիր կախված է մեր լոգոն՝ արծաթյա վարդը»,-Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Ա. Ուդումյանը:
Շարունակությունը` այստեղ: