Նորաձևությանը հետևող մարդկանցից հաճախ ենք լսում Street Fashion-ն կամ «փողոցային» նորաձևությունարտահայտությունը, բայց քչերն են հասկանում, թե ինչ է այն իրենից ներկայացնում :) «Փողոցային»նորաձևությունն ինքնարտահայտման մի տեսակ է, որն օգնում է տարբերվել բոլորից`անհամադրելին համադրելու հրաշալի կարողությունն ի ցույց դնելով:
«Փողոցային» նորաձևության համար կարևոր չի՝ հագուստը բրենդային է, թե՝ ոչ:
Street Fashion-ը տարածվել է ճապոնացի լուսանկարիչ Շոիշի Աոկիի շնորհիվ, երբ 1985թ. նա սկսել է հրատարակել Street Magazine անունով ամսագիր:
Այսուհետև ESem.am-ը կառանձնացնի և կներկայացնի հայտնի աստղերի Street Fashion-ի օրինակներ՝լուսանկարների միջոցով:
Մեր առաջին հերոսուհին երգչուհին Սիրուշոն է:
Ներկայացրեց Մարիա Բաղդասարյանը