Ֆրանսիայում ստեղծվել Է Լյումիեր եղբայրների «Բանվորների դուրս գալը ֆաբրիկայից» ֆիլմի ռեմեյքն՝ ի պատիվ աշխարհում այդ առաջին կինոժապավենի 120-ամյակի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նկարահանումները տեղի են ունեցել կինեմատոգրաֆի հիմնադիրների հայրենի քաղաքում՝ Լիոնում: Դրանցում զբաղված Է եղել 3 հազար մարդ: 2015 թվականի տարբե րակն, ինչպես եւ բնօրինակ կինոնկարը տեւում Է ընդամենը 50 վայկյան:

 

Նկարահանումները տեղի են ունեցել Լյումիեր եղբայրների ինստիտուտի շենքերից մեկի մուտքի մոտ, ինստիտուտ, որը գտնվում Է քաղաքի կենտրոնում: Ստեղծվել են մի քանի տարբերակներ, յուրաքանչյուրին մասնակցել Է 200-ից ոչ ավելի մարդ:

 

1895 թվականի մարտի 19-ին Լուի եւ Օգյուստ Լյումիերները նկարել են իրենց պատկանող ֆաբրիկայից դուրս եկող բանվորների լուսանկարները եւ կինոժապավենները: Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, այս տարի Լյումիեր եղբայրների կինոստեղծագործության 120-ամյակի շրջանակներում մարտի 27-ին Փարիզում կբացվի նրանց նվիրված մեծ ցուցահանդես: