ESem.am-ն անդրադարձել է «Քույրը» հեռուտասերիալից հայտնի դարձած դերասնուհի Աննա Մովսեսյանի ու Վրեժի առաջնեկի լույս աշխարհ գալուն:
Զույգի դուստրը՝ Սոֆյան, արդեն քառասուն օրական է :) Դերասնուհու հետ զրույցում պարզեցինք, որ նա չարաճճի աղջնակ է. իր ուզածին հասնելու համար անդադար լալիս է :)
«Դեռ չծնված՝ զգացվում էր, որ շատ չարաճճի է լինելու :) Երբ տրամադրություն է ունենում, մայր ու աղջիկ երկար զրուցում ենք :),- ծիծաղելով ասաց նորաթուխ մայրիկը, այնուհետև ավելացրեց,- երեխայիս ծնվելուց հետո օրս ամբողջությամբ փոխվել է: Նրա հետ քնում եմ, նրա հետ արթնանում: Ամեն օր պարտադիր զբոսանքի ենք գնում… Անընդհատ վազքի մեջ եմ, փորձում եմ ամեն բան հասցնել»:
Նա խոստովանեց, որ մայր լինելը շատ դժվար է, միևնույն ժամանակ՝ հաճելի: «Ինձ շատ ուժեղ եմ զգում, երբ գիտակցում եմ, որ այս հրաշքին ես եմ լույս աշխարհ բերել: Մայր լինելը շատ պատասխանատու կոչում է: Մարդ պետք է պատրաստ լինի այդ կոչումը կրելուն»,- ընդգծեց Աննան:
Զույգը փոքրիկի քառասուն օրականը նշել է Իսպանիայում բնակվող իրենց մտերիմների միջավայրում՝ տոնական սեղանի շուրջ:
Ըստ սերիալային դերասանուհու՝ իրենք չեն հետևել ժողովրդական ավանդույթներին և այս ընթացքում փոքրիկի և՛ լուսանկարներն են հրապարեկել, և՛ նրա հետ մարդաշատ վայրեր այցելել: «Ես իմաստ չեմ տեսնում փոքրիկին մեկուսացնելու մեջ: Երեխայի առողջության համար մաքուր օդը շատ կարևոր է: Նա զբոսանքներից հետո ավելի հանգիստ է քնում ու իրեն ավելի լավ զգում: 40 օրականի ավանդույթը միայն գլխին 40 բաժակ ջուր լցնելով ենք պահել»,- ասաց Աննան:
Ներկայացրեց Մերի Պողոսյանը