Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը Պատանի հանդիսատեսի թատրոնի երիտասարդ, նպատակասլաց ու ընկերասեր դերասանուհի Սոնա Մաթևոսյանն է:
-Ձեր մասնակցությամբ սերիալը, կարծեք, թե ավարտվեց: Այժմ ի՞նչ զբաղվածություն ունեք:
-Այո, ավարտվեց, բայց այնպես չէ, որ այն իմ միակ զբաղվածությունն էր: Գրեթե 4 տարի է՝ աշխատում եմ Պատանի հանդիսատեսի թատրոնում: Մեր թատրոնը, խաղացանկի առումով, կարելի է ասել, ամենահագեցածներից է: Աշխատում եմ նաև «Up Theatre» թատերախմբում, որտեղ միասին արդեն թվով երրորդ ներկայացումն ենք պատրաստում. մարտի 18, 20-ին Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում կկայանա «Հիվանդները» ներկայացման պրեմիերան:
-Իսկ նոր սերիալում նկարահանվելու առաջարկներ չունե՞ք:
-«Շանթ» հեռուստաընկերությունը նոր նախագիծ է սկսում, կարծում եմ, մոտ ապագայում կշարունակենք համագործակցել: Այժմ հստակ ոչինչ ասել չեմ կարող:
-Սոնա, դուք աշխատում եք թատրոնում, նկարահանվում՝ սերիալներում և ֆիլմերում:Պահանջարկ ունեցող
դերասանուհի եք: Գո՞հ եք Ձեր մասնագիտությունից:
-Անկախ նրանից՝ նկարահանվել եմ, թե ոչ, ես միշտ էլ գոհ եմ եղել իմ մասնագիտությունից, քանի որ այն շատ եմ սիրում: Որքան ժամանակն անցնում է, այնքան ավելանում է հետաքրքրությունս մասնագիտությանս հանդեպ: Իհարկե, կան բաներ, որոնք, կցանկանայի, ժամանակի ընթացքում շտկվեին:
Շարունակությունը` այստեղ: