«Հայաստանի ձայնը» նախագծի 2-րդ եթերաշրջանի հաղթող Աննա Խանչալյանը եւ նույն եթերաշրջանի եզրափակիչ փուլ հասած Վիգեն Ահարոնյանը նոր զուգերգ են ներկայացրել, որը կոչվում է «Մեր սիրո ուղին»: Երգի հեղինակը Վիգենի երաժիշտ ընկերներից Աղասի Գեւորգյանն է:
BRAVO.am-ի հետ զրույցում Աննան հայտնել է, որ երգն իրական սիրո մասին է, որի հիման վրա տեսահոլովակ կնկարահանեն.«Վիգենի առաջարկով Վրաստանից եկա Երեւան, արագ ձայնագրվեցինք, բայց դեռ չգիտեի պատմությունը, պարզապես խոսքերը հոգեհարազատ թվացին, եւ երգեցի իմ ապրումներով: Այնուհետեւ տեղեկանալով, որ իրական զույգի մասին է, չեք պատկերացնի` ինչքան ուրախացա: Երգը նվիրված է Դավիթին ու Նարինկային, նաեւ այլ զույգերի, ովքեր դժվար ուղի են անցել իրար հետ լինելու համար»:
Շարունակությունը` այստեղ: