Օրերս մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ երջանկահիշատակ դերասան Երվանդ Ենգիբարյանի մայրը՝ Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ռեժիսորի օգնական Լիաննա Պողոսյանը, որդուն նվիրված հեռուստահաղորդմանը մասնակցելուց հետո կորցրել է 37 տարվա աշխատանքը: Life.panorama.am-ը կապ հաստատեց Լիանա Պողոսյանի և թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի հետ՝ տեղեկանալու, թե ճի՞շտ են արդյոք խոսակցությունները, որ «Արմենիա» հեռուստաընկերության «Հատուկ դեպքեր» հաղորդումից հետո թատրոնի տնօրինությունը տիկին Լիանային աշխատանքից ազատման դիմում գրելու հրահանգ է տվել:
«Ինձ ոչ ոք չի առաջարկել, որ դիմում գրեմ: Ինքս եմ նման որոշում ընդունել: Ինձ հարցրեցին՝ լա՞վ եք մտածել, վստա՞հ եք, որ ցանկանում եք աշխատանքից դուրս գալ, բայց ես դիմումս տվեցի: Այս 36-37 տարիների ընթացքում տարբեր բաներ են եղել, բայց ես երբեք դիմում չեմ գրել, աշխատանքից ազատվելու ցանկություն չեմ հայտնել: Այս անգամ խորը պատճառներ ունեմ»,-նշեց Լ. Պողոսյանը:
Շարունակությունը` այստեղ: