Այսօր հայտնի հայ դերասան Երվանդ Ենգիբարյանը նշում է իր 30-ամյակը: Նա ծնվել է 1983թ. հոկտեմբերի 21-ին, Երևանում: Դերասան Ժակ Ենգիբարյանի որդին է: 2000թ. ավարտել է Երևանի թիվ 171 միջնակարգ դպրոցը և Երևանի Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնին կից ստուդիայի դերասանական բաժինը: 2006-11թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական բաժնում: Որպես դերասան' աշխատել է Յոշկար-Օլա, Նիժնի Նովգորոդ, Մոսկվա քաղաքներում: 2004թ-ից աշխատում է Երևանի Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում' որպես դերասան: Խաղացել է Չակի' «Խելքից պատուհաս», Խլեստակով' «Ռևիզորը», Գլումով' «На всякого мудреца довольно простоты», Եսենին' «Շահանե, դու իմ…», Ժորժ' «Մորգանի խնամի» և այլ ներկայացումներում: Բեմադրել է Մարդանի «Скандал без антракта», Գոլդոնի «Кьоджинские перепалки», Յախնտովի «Любовь со скелетом» ներկայացումները: Նկարահանվել է «Խեղճ Նաստյան», «Միշտ ասա միշտ», «Ջոկեր», «Տասնմեկ», «Լքյալները», «Երեք ընկեր», «Խաչագողի հիշատակարան», «Հրեշտակների դպրոց» հեռուստասերիալներում: 2013թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի' որպես լավագույն դերասան:

 

Կենսագրությունը' AV Production

Լուսանկարները' Երվանդ Ենգիբարյանի ֆեյսբուքյան էջից