Այսօր մեկնարկել են «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվեիք «Ամենախելացին» ինտելեկտուալ նախագծի նկարահանումները: Այն հեռուստադիտողի դատին կհանձնվի մարտի 14–ից՝ յուրաքանչյուր շաբաթ, ժամը 18:30-ին:
«Անկեղծ եմ ասում, վերջին մի քանի տարիների ընթացքում ես եթերային այսպիսի ադրենալին, հիացմունք, պատասխանատվություն չէի ապրել: Փայլուն երեխաներ են, ես նրանցից սովորում եմ: Պետք է խորին շնորհակալություն հայտնել նրանց ծնողներին ոչ միան այդպիսի գենետիկ բանաձևում ստանալու, այլև այն բանի համար, որ ժամանակ են տրամադրում իրենց երեխաների համար:
Հուսով եմ, որ «Ամենախելացին» կդառնա մեր վաղվա օրը կերտողների համար նախնական ասպարեզ, որտեղ նրանք կարող են արտահայտել իրենց գիտելիքները, պատմել ցանկությունների մասին և իրագործել երազանքները»,-Life.panorama.am-ի հետ զրույցում ասաց նախագծի վարող Նազենի Հովհաննիսյանը:
Շարունակությունը` այստեղ: