Առնոլդ Շվարցենեգերը հավաստել Է իր մասնակցությունը «Տերմինատորի» երկու նոր շարունակություններին: Կինոնկարների վրա աշխատանքը կսկսվի կինոպատումի «Տերմինատոր. Գենեզիս» հինգերորդ ֆիլմի Էկրան բարձրանալուց հետո, որը նախատեսված Է այս տարվա հուլիսի 2-ին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով արտիստի The Arnold Fans ֆան-կայքին:
Կայքում հրապարակված հարցազրույցում Շվարցենեգերը վեցերորդ «Տերմինատորի» առթիվ հայտարարել Է. «Այո՛, իհարկե, կսկսենք նկարահանել արդեն հաջորդ տարի»: Նա նաեւ դրական պատասխան Է տվել այն հարցին, թե կհայտնվի արդյոք կինոսերիալի յոթերորդ ֆիլմում:
Անցյալ տարի Paramount Pictures ստուդիան հայտարարել Է «Տերմինատոր. Գենեզիս» ֆիլմի երկու շարունակությունների պրեմիերաների ժամկետները, որը կվերսկսի կինոպատումը՝ զրոյից ներկայացնելով մարդկության եւ վերահսկողությունից դուրս եկած գլոբալ արհեստական ինտելեկտի միջեւ պատերազմի պատմությունը: Վեցերորդ կինոնկարն Էկրաններ կբարձրանա 2017 թվականի մայիսի 19-ին, իսկ յոթերորդը՝ 2018-ի հունիսի 29-ին:
Տերմինաիտորի մասին չորս ֆիլմերը համաշխարհային վարձույթում հավաքել են ավելի քան 1,4 միլիարդ դոլար: «Տեմինատոր. Գենեզիս» հինգերորդ կինոնկարի ռեժիսորն Է դարձել Ալան Թեյլորը («Top 2. Խավարի թագավորությունը), իսկ դրանում գլխավոր դերերը, բացի Շվարցենեգերից, խաղացել են Էմիլյա Քլարքը, Ջեյսոն Քլարքը եւ Ջայ Քորթինը: