Երգչուհի Լիլիթ Կարապետյանը գարնանը նոր երգ ու տեսահոլովակ կթողարկի: ESem.am-ի հետ զրույցում նա ասաց, որ այժմ աշխատում է երգի վրա, որն իր պատկերացմամբ՝ հիթային ստեղծագործություն է: Ինչ վերաբերում է տեսահոլովակին՝ երգչուհին աշխատելու է կրկին տարբերվել նոր կերպարով:
Լիլիթը համարում է, որ նախկինում ունեցած վարկանիշը 2 երգով վերականգնված համարելն անտեղի է: «1 տարվա աշխատանքով նախկին վարկանիշը վերականգնելը հեշտ չէ, քանի որ լռությունս երկար էր: Այս տարի էլ կփորձեմ աշխատել եթե ոչ ավելի, ապա գոնե նախորդ տարվա չափ: Կարծում եմ՝ տարեվերջին կարող եմ ասել, որ վերակագնել եմ նախկին վարկանիշս»,- ասաց նա ու հավելեց, որ այժմ ավելի հեշտ է ճանաչվելը, քան լռությունից հետո վերադառնալը:
Անդրադառնալով նոր երգեր ու տեսահոլովակներ ներկայացնելու ֆինանսական մասին՝ Լիլիթը խոստովանեց, որ առանց հովանավորի աշխատելու դեպքում բարդությունները շատ են: «Դու պետք է քո աշխատանած գումարով և՛ ապրես, և՛ գործ անես: Առավել ևս երեխա ունենալու դեպքում դա շատ բարդ է, քանի որ փոքրիկի հետ ծախսերը կրկնապատկվում են: Ամեն դեպքում, ակումբներում աշխատելով նախորդ տարի կարողացել եմ 2 տեսահոլովակ նկարահանել»,- ասաց նա:
Երգչուհու խոսքով՝ իր առաջին տեսահոլովակը բավականին ծախսատար է եղել, երկրորդ տեսահոլովակը համամետաբար մատչելի է ստացվել:
Անդրադառնալով հոնորարներին՝ Լիլիթն ասաց, որ նոր հիթ ունենալու դեպքում երգչին կարող են համերգի հրավիրել, սակայն կազմակերպիչները հաշվի չեն առնում, որ եթե կա հիթ, հոնորարը պետք է ավելի բարձր լինի:
Ըստ նրա՝ ակումբներում միշտ էլ բարձր վարձատրվել, իսկ ահա համերգներ գրեթե չեն լինում, որ դրանցով հնարավոր լինի ապրել և ստեղծագործել: «Կամ համերգներ չեն լինում, կամ լինում են կոնկրետ թիմի համար: Միայն կոնկրետ թիմի մարդկանց են հրավիրում՝ մեկին կամ երկուսին պարբերաբար փոփոխելով».- ասաց նա:
Ինչ վերաբերում է շրջագայելուն՝ երգչուհին ասաց, որ ամռանը բավականին շատ հրավերներ է ունեցել արտերկրից, ինչը չեզոքացրել է տեսահոլովակների ծախսերը: Նրա փոխանցմամբ՝ այժմ էլ հրավեր ունի, սակայն ցանկանում է, նոր գործն ավարտին հասցնել, հետո միայն մեկնել շրջագայության:)
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը