Երգիչ Միհրան Ծառուկյանի անձնական կյանքը միշտ եղել է քննարկումների կիզակետում: ESem.am-ին  հասած տեղեկությունների համաձայն՝ երգչի սիրտն արդեն զբաղված է:) Նրա ընտրյալը բնակվում է Ռուսաստանում:

 

 

ESem.am-ը կապ հաստատեց երգչի հետ՝ պարզելու տեղեկությունների իսկությունը: Միհրանը, ըստ էության, չհերքեց լուրերը՝ նշելով, որ իրեն մինչ այս էլ են դիմել անձնական հարցերով, սակայն կտրականապես հրաժարվել է պատասխանել:

 

Մեզ հետ զրուցել նա չհրաժարվեց, սակայն մանրամասներ հաղորդել էլ չցանկացավ: «Կպատասխանեմ այնքանով, որ անձնական թեմաների մասին խոսել չեմ ցանակնում: Երբ ժամանակը գա, ամեն ինչի մասին կխոսեմ»,- ասաց նա՝ խոստանալով  անձնական կյանքին վերաբերող մանրամասները վստահել ESem.am-ին:)

 

 

Այս օրերին Միհրանը նկարահանվում է «Ֆուլ հաուս» նախագծի երկրորդ եթերաշրջանում: Առաջիկայում նա կսկսի իր նոր տեսահոլովակի նկարահանումները: «Մամա» կոչվող երգի տեսահոլովակը Միհրանը նախատեսում է հանդիսատեսի դատին հանձնել Մարտի 8-ին: