Փետրվարի 26-ին մեծ էկրան կբարձրանա ռեժիսոր Արա Երնջակյանի «Ժաննա» ֆիլմը, որում դերասան, երգիչ Սենիկ Բարսեղյանը մարմնավորել է Ժակի կերպարը: Երևանի Կամերային թատրոնի դերասանը պատասխանել է ESem.am-ի պատրաստած բլից հարցերին:

 


  -  Ո՞վ էիր դու մինչ հայտնի դառնալդ:

-Առանձնապես արմատական փոփոխություն չի եղել, ես այնպիսին եմ ինչպիսին նախկինում էի:

 

-Ո՞րն է եղել առաջին դերդ:

-Որպես առաջին դերակատարում կնշեմ իմ դիպլոմային աշխատանքների դերակատարումները Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:

 

-Դու՝ քո դերերի մասին:

-2007 թվականից աշխատում եմ իմ շատ սիրելի Կամերային թատրոնում, բոլոր այն դերերը, որոնք մարմանավորել եմ մինչ օրս, եղել են հատուկ ինձ համար գրված, և ես հանդես եմ եկել հենց իմ անունով: Դրանցից բացի բոլոր մյուս դերերի մասին կասեմ, որ ցանկացած մարմնավորած կերպար եղել է իմ ընկերն ու իմ կենսագրության մի մասը: 

 

 

-Մարմնավորածդ դերերից ո՞րն է քեզ ավելի հոգեհարազատ:

-Բոլոր դերերն էլ իրենց առանձահատուկ տեղն ունեն: Եթե հոգեհարազատ չլինեին, չէի մարմնավորի:

 

-Ո՞րն է ոլորտում ունեցած առաջին լուրջ ձեռքբերումդ:

-Մասնագիտական ձեռքբերումս Կամերային թատրոնում աշխատանքի անցնելս էր:

 

Թատրոնի կամ կինոյի բնագավառում կա՞ մեկը,  ում քո կուռքն ես համարում: 


Կուռեր երբեք չեմ ունեցել, ունեմ սիրելի դերասաններ, օրինակ՝ Մհեր Մկրտչյանը: 


-Ո՞ւմ հետ կցանկանայիր հանդես գալ նույն ներկայացման մեջ կամ ֆիլմում:

-Բեմում շատ կուզեի հանդես գալ Տաթևիկ Ղազարյանի և Նելլի Խերանյանի հետ, իսկ ֆիլմում՝ Պենելոպե Քրուզի:

 

-Ի՞նչն ես համարում քո հաջողության գրավականը:

-Համեստությունն ու մարդ լինելը:)

 

 

-Ի՞նչ է տվել քեզ հայտնիությունը:

- Եթե անկեղծ՝ հայտնի լինելը շատ հարաբերական է: Ոչինչ չի տվել, միայն բարևողների ցուցակն է ավելացել: Հայաստանում բոլորն էլ հայտնի են :)

 

-Ո՞վ է քո հայտնի ընկերը:

-Անի Լուպեն :)

 

-Ի՞նչը կարող է հիասթափեցնել քեզ:

- Մարդկանցից առանձնապես ակնկալիքներ չունեմ, դրա համար էլ հիասփթափությունս մեծ չի լինում:

 

-Ի՞նչը կարող է ստիպել քեզ հետ կանգնել սիրելի գործից:

-Վստահ կարող եմ ասել, որ ոչինչը:

 

-Եթե դերասան չլինեիր, ապա… 

-Արվեստի մեկ այլ ճյուղով կզբաղվեի, օրինակ՝ բալետով:

 

 

Ի՞նչ երազանքներցանկություններ ու նպատակներ ունես:

-Միշտ երազել եմ, որ ցանկություններս գժվեն իմ հնարավորություններից:) Երազում եմ հավասարության մասին, ցանկանում եմ ունենալ սեփական թատրոն և նպատակ ունեմ հրապարակել իմ հեղինակային ստեղծագործությունների գիրքը:

 

-Կյանքում ամենակարևորը… 

- Ամենակարևորը հենց կյանքն է:

 

Առաջիկայում ի՞նչ նորություններով կներկայանաս հանդիսատեսիդ:

- Ամենաթարմ նորությունը փետրվարի 26-ին կայանալիք «Ժաննա» ֆիլմի պրեմիերան է:


Բլից հարցումը՝ Մերի Պողոսյանի