Aroxj.am-ի ընթերցողների Հարց Բժշկին խորագրով ուղղված հարցերին պատասխանում է դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը:


ԱննաՀարցԲարև ձեզ, ես 19 տարեկան եմ: Ունեմ ավելորդ քաշ: ԻՆչ խմեմ, որպեսզի նիհարեմ:


Վարդանուշ Պետրոսյան, դիետոլոգ – Պետք է հաստատ իմանաք ունեք ավելորդ քաշ, թե ոչ: Դրա համար մարմնի զանգվածի ինդեքս կա: Ճիշտ կլինի, որ ստուգեք, որոշեք այդ գործակիցը, ինտերնետում կարող եք գտնել: Հիշեք, որ առաջինը առողջ սննդակարգ և ֆիզիկական ակտիվություն պետք է լինի, որից 6 ամիս հետո արդյունք չլինելու դեպքում կարելի է անցնել դեղերի օգտագործման:


Այնպես որ, փորձեք առաջին հերթին ստուգել մարմնի զանգվածի ինդեքսը համոզվելու համար,որ պարզեք ունեք  ավելորդ քաշ, թե ոչ և երկրորդը` ճիշտ կլինի, որ բժշկի խորհրդատվությամբ 6 ամսում ապրելակերպը փոխեք: Եթե արդյունք չլինի, նոր կրկին բժշկի նշանակմամբ դեղեր ընդունեք: Բոլոր դեղերը, որոնք նիհարեցնում են, բազմաթիվ կողմնակի ազդեցություններ ունեն: Ճիշտ չէ 19 տարեկանում ինքնուրույն ու հենց այնպես դեղամիջոցների դիմելը: 


Շարունակությունը` այստեղ: