«Չամիչ» երգի տեսահոլովակից հետո Նորոն նախատեսում է երկրպագուներին ներկայացնել «Ամենալավ հարսանիք»-ը: Այսպես է կոչվում երգչի նոր երգը, որի տեսահոլովակի պրեմիերան նախատեսված է գարնանը: Նա BRAVO.am-ին տեղեկացրել է, որ առաջին ցուցադրությունն, ամենայն հավանականությամբ, կլինի մարտի 8-ին:
«Ամենալավ հարսանիք»-ի խոսքերի հեղինակը Սվետլանա Բոսնոյանն է, իսկ երաժշտությունը գրել է Ռիչարդ Մադլենյանը.«Գործիքավորումն իրականացրել է «Artur & Bina» փրոդաքշնը, որն այսուհետեւ կզբաղվի իմ երգերի պրոդյուսինգով»,-ասել է Նորոն` հավելելով, որ նոր տեսահոլովակում հնարավոր է հանդես գա հենց փեսայի դերում:
Շարունակությունը` այստեղ: