Ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանը հանրությանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երգ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նոր ստեղծագործությունը կոչվում է «Je n'oublie pas» («Չեմ մոռանա»):

 

«Երգը նվիրված է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերին»,- նշված է փետրվարի 3-ին հրապարակված տեսահոլովակում: Երգի երաժշտության և խոսքերի հեղինակը Եսային է: Նա երգիչ է, երգահան, պրոդյուսեր, գործիքավորող։ Եսային երգեր է գրել բազմաթիվ հայտնի կատարողների համար: