Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգ կնվիրի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԱՖՆ մամուլի ծառայությունից, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացվող համերգը տեղի կունենա hուն վարի 30-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Նվագախմբի հետ հանդես կգան հայտնի շեփորահար Ռամ Օրենը և դաշնակահար Ալեքսեյ Կուրբատովը: Կհնչեն Ալեքսեյ Կուրբատովի Դաշնամուրի թիվ 2կոնցերտը` Դավիթ Մնացականյանի թեմաներով` երկ 27, Նուբար Ասլանյանի «Սիփանա քաջեր», Կոնցերտ-պոեմ շեփորի և նվագախմբի համար (համաշխարհային պրեմիերա) և Արամ Խաչատրյանի թիվ 2 սիմֆոնիա ստեղծագործությունները: Որպես դիրիժոր հանդես կգա ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: