Բրիտանացի հայտնի երգչուհի Սառա Բրայթմանը ձեռնամուխ Է եղել դեպի Միջազգային տեզերակայան (ՄՏԿ) տասնօրյա թռիչքի նախապատրաստմանը, որը նշանակված Է 2015 թվականի հոկտեմբերի 4-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Գագարինի անվան Տիեզերագնացների պատրաստման կենտրոնը « (ՏՊԿ) մամուլի ծառայության ներկայացուցիչը:
«Սառա Բրայթմանը ժամանել է Աստղային ավան եւ ձեռնամուխ Է եղել թռիչքի նախապատրաստմանը»,-ասել է նա: Երգչուհու կրկնորդը լինելու է Ճապոնիայի քաղաքացի Սատոշի Տակամացուն: Բացառված չԷ, որ հենց նա կդառնա Բրայթմանից հետո հաջորդ տիեզերական զբոսաշրջիկը. Դեպի ՄՏԿ Տակամացուի թռիչքը կարող Է տեղի կունենալ 2017-2018 թվականներին:
Եթե Բրայթմանի պլաններն իրականանան, ապա նա կդառնա ութերորդ «տիեզերական զբոսաշրջիկը», որն այցելել է ՄՏԿ: Առաջին «տիեզերական զբոսաշրջիկը» եղել է ամերիկացի Դենիս Տիտոն, որը տիեզերք է ուղեւորվել 2001 թվականին: