Ֆրանսիացի դերասաններ Պիեռ Ռիշարը եւ Ժերար Դեպարդիեն, որոնք կատակերգական դուետ են կազմել մի շարք հանրաճանաչ ֆիլմերում, վերստին հանդիպել են նկարահանման հարթակում: Այժմ նրանք միասին խաղացել են ըստ Չեխովի ստեղագործությունների նկարահանված կինոժապավենում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 30-ին հաղորդել է ՏԱՍՍ-ը: 

 

Նոր ֆիլմը կազմված է այն նովելների հերթականությամբ, որոնցից յուրաքանչյուրը դասականի առաձին պատմվածքներից մեկն Է: Երկու լեգենդար դերասանները միասին խաղացել են ըստ Չեխովի «Ագաֆյա» պատմվածքի ֆիլմի դրվագներում: Նրանք հայտնվել են նաեւ ֆիլմի այլ դրվագներում, բայց արդեն առանձին-առանձին:   

 

Ֆիլմը նկարահանել Է ֆրանսիացի ռեժիսոր Ժան Պիեռ Մոկին: Ֆրանսիայում պրեմիերան պլանավորված Է 2015 թվականի մարտին: Այս տարի Ժերար Դեպարդիեն նշել Է 66-ամյակը, իսկ Պիեռ Ռիշարը՝ 80-ամյա հոբելյանը: