Life.panorama.am-ը գրում է.

 

Հաճախ որոշ մայրիկներ բողոքում են, որ իրենց երեխաներն անվերահսկելի են, կամակոր և շատ աղմկոտ: Միևնույն ժամանակ, որոշ կանանց բախտն էլ այս հարցում կարծես թե բերել է. նրանց երեխաները հանգիստ են և խաղաղ: Սակայն գիտնականները վստահ են, որ այս տարբերությունը պայմանավորված է որոշակի հանգամանքներով և առաջին հերթին՝ կնոջ կենսակերպով:

 

Այսպես, գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի ընթացքում հետևել են հղի կանանց՝ հղիության առաջին եռամսյակի ընթացքում, իսկ ծնվելուց հետո ուսումնասիրել նրանց երեխաներին: Արդյունքում պարզվել է, որ այնպիսի հղիությունների արդյունքում, որոնք անցել են հաճախակի կրկնվող սթրեսների և լարվածության մեջ, ծնվել են կամակոր, բավական չարաճճի երեխաներ: Փոխարենը՝ հանգիստ հղիություն (հատկապես՝ հղիության առաջին եռամսյակը) ունեցած կանանց երեխաներն էապես տարբերվել են իրենց հանդարտ վարքով:

 

Շարունակությունը` այստեղ: