Aroxj.am-ը գրում է.

 

Հեռուստացույց դիտելը բացասաբար է ազդում երեխաների քնի որակի վրա: Սա պարզվել է ԱՄՆ գիտնականների հետազոտությունների արդյունքում: Ուսումնասիրությունների ընթացքում նրանք հետազոտել են 1800 երեխաների: Նրանց բոլորի քունը վերահսկել են սկսած վեց ամսականից 7 տարվա ընթացքում:


Պարզվել է, որ հեռուստացույց դիտելու ժամերը նվազեցնում են մանկական քունը միջինը 7 րոպեով: Սա ավելի հաճախ տղա երեխաների մոտ է հանդիպում:


Մասնագետների կարծիքով ծնողներն իրենց երեխաների ֆիզիկական և հոգեկան առողջությունը պահպանելու համար պետք է նրանց սենյակում բացառեն հեռուստացույցի առկայությունը: