Ամանորին հաշված օրեր են մնացել, Սիմա Բաղդասարյանն էլ օրեր առաջ զարդարել է իր տոնածառը, նաեւ հասցրել լուսանկարվել BRAVO.am-ի տոնական ֆոտոշարքում: Նա տասը տարեկանում դեռ հավատացել է Ձմեռ պապիկի գոյությանը, իսկ իրականությունը պարզելուց հետո էլ, միեւնույն է, բոլորին պատմել է, թե վերջինս նվերներով եկել էր իրեն այցի:


«Արտասովոր չի հնչի, եթե ասեմ, որ Ամանորն ընտանեկան տոն է: Չեմ ցանկանում այդ գիշերն անցկացնել որևէ այլ վայրում, երևի տարիքից էլ է: Ինչո՞ւ չէ, կարելի է հեռուստացույց դիտել և լավ մթնոլորտում գինի խմել: Հիմա ինձ սա է հարազատ, բայց կար ժամանակ, երբ երազում էի գիշերը ծնողներիս հետ չանցկացնել, եւ 2000 թվականը տարբերվեց նրանով, որ ընկերներիս հետ դիմավորեցի եւ նշեցի»,-ասել է հաղորդավարուհին:


Շարունակությունը` այստեղ: