Tert.am-ը գրում է.
Նկարիչ, պատմաբան Սերգեյ Ռոմանովն արդեն 20 տարի է հավաքում է մանկական խաղալիքներ՝ տիկնիկներ, զինվորիկներ, փափուկ արջուկներ, խաղալիք կահույք, սպասք, ավտոմեքենաներ և հատկապես՝ տոնածառի խաղալիքներ։
Նրա հավաքածուում կա մոտ 3.000 իր՝ 1930-ականների բամբակե տիկնիկներ, 1970-ականների պոլիէթիլենային Ձմեռ պապ և այլն, գրում է Лента-ն։
«Ես 14 տարեկան էի, երբ սկսեցինք կատու պահել։ Մինչ Ամանոր փիսիկը վերածվեց մեծ կատվի։ Եվ ահա այդ կատուն առաջին անգամ տեսավ զարդարված տոնածառ։ Սկզբում նա հարվածում էր ներքում կախված խաղալիքներին, իսկ հետո թռավ տոնածառի վրա։ Եվ տոնածառը, թեև ամրացված էր, իր ամբողջ երկայնքով տապալվեց գետնին։ Մի րոպեում ես զրկվեցի իմ բոլոր ամենագեղեցիկ և սիրելի խաղալիքներից։ Կորցրածը վերականգնելու համար ես սկսեցի փնտրել և գնել տոնածառի հին խաղալիքներ»,- պատմել է Ռոմանովը։
Շարունակությունը` այստեղ: