Այս տարի երիտասարդ դերասանուհի Ժաննա Բուտուլյանը որոշել է անմոռանալի Ամանոր ունենալ :) Կեսգիշերը տանը՝ ընտանիքի անդամների հետ նշելուց հետո նա ու ընկերուհիները յուրահատուկ տոն են կազմակերպելու: «Ուզում ենք այս տարի այնպիսի մի բան անել, որ տոներն անմոռանալի լինեն, միապաղաղ չանցնեն ու մի լավ ուրախանանք»,- ESem.am-ին ասաց Ժաննան, ով ամեն տարի ինքն է զարդարում տան Տոնածառը:
«Երբ փոքր էինք ծնողներս ամեն տարի դեկտեմբերի 30-31-ին էին զարդարում տունը: Երբ գիտակից դարձանք փոխեցինք կարգը, հիմա դեկտեմբերի 24-ին, մեր Եղևնին արդեն զարդարված է լինում»,- նշեց նա ու հավելեց, որ ինքն ամեն տարի մի շարք տոնական աքսեսուարներ է գնում, որոնք էլ իրեն հաջողություն են բերում:
«Ամեն տարի մեծ ոգևորությամբ եմ սպասում Նոր տարվան, նախապես ընտանիքիս անդամների ու ընկերուհիներիս համար նվերներ եմ գնում ու նրանց ուրախացնում:)»,- ասաց Ժաննան: Նա նշեց, որ նվերներ ստանալ այդքան էլ չի սիրում, այնուհետև պատասխանեց ESem.am-ի ամանորյա բլից հարցերին :)
Սիրում եմ Ամանորը, որովհետև երջանիկ տոն է:
Չեմ սիրում Ամանորը, որովհետև… շատ եմ սիրում :)
Ամանորի գիշերն առաջինը շնորհավորում եմ ընտանիքիս անդամներին:
Տարվա մեջ միակ անգամն է, որ հանդիպում եմ... կան նման մարդիկ :)
Նոր տարվա գիշերը անցնող տարին եմ ամփոփում ու իմ գործած սխալները վերլուծում:
Նոր տարին ինձ համար ամենսիրելի տոնն է:
Ամանորին միշտ երազանք եմ պահում:
Ձմեռ պապիկից խնդրածս գաղտնիք է:
Ամանորյա սեղանի իմ ամենասաիրելի ուտեստը «բլինչիկն» է:)
Ամանորը վերջանում է հունվարի 14-ին, այդ օրն էլ հավաքում եմ Տոնածառը:
Սուրբ Ծննդյան տոնը մեծ խորհուրդ ունի: Անպայման գնում ենք եկեղեցի, հետո տանը նշում:
Ամանորյա նախապատրաստական աշխատանքների ժամանակ ես տունն եմ զարդարում:
2014 թվականը հիանալի տարի էր, 2013 թվականին ցանածիս պտուղներն եմ քաղում :)
2015 թվականից ակնկալում եմ նոր հաջողություններ:)
Զրուցեց Մերի Պողոսյանը