Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում Կոմիտասի անվան քառյակը հանդես եկավ Կոմիտասի ծննդյան 145-ամյակին նվիրվիրված համերգով: Համերգից առաջ Կոմիտասի կյանքի, նրա ուսումնառության տարիների, աստվածատուր տաղանդի մասին ելույթով հանդես եկավ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Նոնա Ոսկանյանը: Նա խոսեց այն մասին, որ վաղ հասակում Կոմիտասը Փարիզում կարողացավ իր նվագով հիացնել խստապահանջ հանդիսատեսին: Նա հատկապես առանձնացրեց Կոմիտասի կողմից գեղջկական երգերի հավաքագրումը եւ մշակումը:
Քառյակը հանդես եկավ 12 ստեղծագործություններով. «Սոնա յար», «Կռունկ», «Անտունի», «Չինար ես», եւ այլն, ինչպես նաեւ Հենդելի ստեղծագործություններով:
Ելույթի ժամանակ նշվեց նաեւ, որ այսուհետ նման բարձրարվեստ կատարումներով տարբեր խմբեր հաճախ հանդես կգան Արտաշատի թատրոնում:
Միջոցառմանը ներկա էին մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը, մշակույթի բաժնի վարիչ Կարինե Հովհաննիսյանը, բաժնի գլխավոր մասնագետ Սեյրան Նազարյանը, քաղաքապետարանի աշխատակիցներ, մտավորականներ, ներկայացուցիչներ երաժշտական դպրոցներից, ուսուցիչներ, այլք:
Լիլիթ Մաճկալյան