Ավստրիայում դեկտեմբերի 15-ին վաճառքի են հանվել «Եվրատեսիլ-2015» երգի մրցույթի եզրափակիչ համերգի առաջին 100.000 տոմսերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Lenta.ru-ն, տոմսերի վաճառքն իրականացվել է «Վիներ Շտադհալե» մարզադաշտի տոմսարկղում եւ համանուն կայքում:


Որոշ ժամանակ կայքի աշխատանքը ծանրաբեռնվածության պատճառով խափանվել է: Մարզադաշտի տնօրեն Վոլֆգանգ Ֆիշելը շեշտել է, որ տոմսերը վաճառվել են քսան րոպեում, իսկ հերթում կանգնած մարդիկ միայն մի քանի ժամ անց են ցրվել: Տոմսերի հաջորդ խմբաքանակը վաճառքի կհանվի հունվարին: Տոմսերիի արժեքը տատանվել է 14-ից 390 եվրոյի միջև:


«Եվրատեսիլ 2015»-ը կկայանա մայիսին: Ավստրիան հյուրընկալող երկիրն է, քանի որ այդ երկրի ներկայացուցիչ Կոնչիտա Վյուրստն այս տարի հաղթել է մրցույթում: Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ն մրցույթում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: