Հայաստանի պետական Ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայանա անվանի դիրիժոր Էռնեստ Հոյցլի ղեկավարությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՊՖՆ մամուլի ծառայությունից, Հայաստանի հանրապետության մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացվող համերգը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին:
Դաշնակահար Վլադիմիր Օվչիննիկովը կկատարի Մոցարտի Դաշնամուրի թիվ 23 կոնցերտը: Կհնչեն նաև «Ավատար» ֆիլմի երաժշտությունը և Շումանի թիվ 4 սիմֆոնիան: