Ամերիկացի հանրաճանաչ երգչուհի Մադոննան, դատելով ըստ ամենայնի, նոր բոյֆրենդ ունի. խոսքը գերմանացի օպերային երգիչ տենոր Յոնաս Քաուֆմանի մասին Է, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով լոնդոնյան Sunday Telegraph թերթին:

 

«Նրանք հանդիպել են Լոնդոնում կազմակերպված ֆոտոցուցահանդեսում, և Մադոննան Քաուֆմանին հրավիրել է մասնակցել իր նոր ալբոմի ստեղծմանը»,-գրում Է հրատարակությունը: 

 

Թերթը նշում Է, որ Քաուֆմանն անցած ապրիլին բաժանվել է իր կնոջից՝ օպերային երգչուհի Մարգարետ Յոսվիգից: Իր հերթին Մադոննան ընթացիկ տարվա սկզբին կապերը խզել Է 26-ամյա հոլանդացի պարող Թիմոր Ստեֆենսի հետ:

 

«Մադոննային, որը 56 տարեկան է, կարելի է հասկանալ,-նշում է թերթը:-Նա տարիքով իրեն մոտ տղամարդու է ընտրել»: 46-ամյա Քաուֆմանն այժմ ապրում Է Մյունխենում: 2013 թվականին նրան շնորհվել է Բավարիայի պետական օպերայի մեներգչի կոչում:   

 

Նշվում Է, որ այժմ Մադոննան աշխատում Է իր նոր ալբոմի վրա, որը պետք է թողարկվի 2015 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: