Aroxj.am-ը գրում է.

 

Ձմռան ամիսներին, մասնավորապես Հայաստանում հիվանդանալը կարծես ավանդույթ լինի: Բոլորս գոնե մեկ անգամ պետք է հիվանդանանք: Սակայն սա կանխարգելելու լավ միջոցներ կան: Ձմռանը օրգանիզմը կարիք ունի տարբեր վիտամինների, որպեսզի կարողանա պայքարել տարատեսակ ինֆեկցիաների ու մրսածության դեմ: 

 

Ձմեռային հոգնածությունը հաղթահարելու համար, օրգանիզմին հարկավոր են մի շարք մրգեր ու բանջարեղեններ:  Արևելքում դիետոլոգներն ու բժիշկները խորհուրդ են տալիս յուրաքանչյուր եղանակին ուտել այդ եղանակին հատուկ սնունդ, որպեսզի օրգանիզմը կարողանա առավելագույնը ամբարել և ուժ ունենա պայքարելու՝ ձմեռային ՛վիտամիններից զուրկ՛ ժամանակահատվածում:

 

Գիտնականները պարզել են, որ յուրաքանչյուր եղանակին ակտիվանում է մարդու օրգանների մի որոշակի հատված: Ուսումնասիրության համաձայն աշուն-ձմեռ հատվածում ակտիվանում են հատկապես թոքերն ու հաստաղիքը ու  հնարավոր սրացումներից խուսափելու նպատակով հարկավոր է համապատասխան սնունդ ուտել:  Ձմեռը սուր համերի շրջան է:

 

Խորհուրդ է տրվում ճաշացանկում ունենալ  բիբար, սոխ, սխտոր: Բնականաբար, դրանք այլ ճաշատեսակներից առանձին ուտելը այնքան էլ հաճելի չէ, սակայն դրանք կարելի է համադրել բազմաթիվ այլ ուտեստների հետ՝ առողջարար կլինի և համեղ:

 

Եվ այսպես, ըստ դիետոլոգների, ձմռանը խորհուրդ է տրվում ուտել հետևյալ մրգերն ու բանջարեղենները:

 

Խնձորը օրգանիզմին կօգնի պայքարել սրտանոթային հիվանդությունների և ուժերի կորստի դեմ:  Առօրեա սննդակարգում խնձորը կնպաստի նաև  մաշկին և  կօգնի մարսողության համակարգին:

 

Շարունակությունը` այստեղ: