50 հարցեր, որոնց պատասխանը կօգնի Ձեզ փոխել Ձեր կյանքը՝ հասկանալով ինքներդ Ձեզ: Այստեղ չկա ճիշտ կամ սխալ պատասխան, ավելին` կարիք չկա անգամ պատասխանել, հարակավոր է ուղակի մտածել ամեն հարցի շուրջ, քանի որ այստեղ կան ճիշտ ընտրված հարցեր, որոնցով կգտնեք շատ հարցերի պատասխան, որոնք Ձեզ պետք են ամբողջ կյանքի համար
- 1. Ձեզ քանի՞ տարեկան կտայիք, եթե Դուք Ձեր տարիքը չիմանայիք:
- 2. Ո՞րն եք ընտրում, ձախողում առանց փորձելու, թե՞ ձախողում փորձելով:
- 3. Իմանալով, որ կյանքն այդքան կարճ է, ինչու՞ ենք մենք անում այնպիսի բաներ ավելի շատ որոնք չենք սիրում, և ավելի քիչ ենք անում այն ամենն, ինչ սիրում ենք:
- 4. Եթե աշխատանքը վերջացված է, ամեն ինչ ասված է և արված, ապա ի՞նչն է ավելի գերակշռել՝ գործը, թե՞խոսակցությունները:
- 5. Եթե Ձեզ թույլ տան ընդամենը մի բան փոխել աշխարհում, որը կլինի դա:
- 6. Եթե փողի փոխարեն երջանկությունը լինի վարձատրումը, ապա ո՞ր աշխատանքը Ձեզ կհարստացնի:
- 7. Դուք անում եք այն ամենն ինչին հավատու՞մ եք, թե՞ հավատում եք այն ամենին ինչ անում եք:
- 8. Եթե միջինում մարդկային կյանքը տևեր 40 տարի, ի՞նչ կփոխեիք, որ այն լիարժեք ապրեիք:
- 9. Որքանո՞վ եք Դուք կառավարում այն ամենն, ինչ կատարվում է Ձեր կյանքում:
- 10. Ինչի՞ մասին եք ավելի շատ մտահոգվում՝ ճիշտ բաներ անել, թե՞ այն ինչ անում եք ճիշտ անել:
- 11. Դուք ճաշում եք մեկի հետ ով սկսում է վիրավորել և քննադատել մի մարդու ով Ձեր ընկերն է, իսկ նա չգիտի դա, ի՞նչ կանեքԴուք:
- 12. Եթե Դուք պետք է փոքրիկ երեխային ընդամենը մեկ խորհուրդ տաք ամբողջ կյանքի համար, ո՞րը կլինի դա:
- 13. Դուք կխախտե՞ք օրենքը Ձեր հարազատի փրկության համար:
- 14. Դուք տեսե՞լ եք խելագարություն այնտեղ, որտեղ հետո հանճարություն եք տեսել:
- 15. Ի՞նչ եք Դուք այս կյանքում անում, որով տարբերվում եք մյուսներից:
- 16. Ինչպե՞ս է ստացվում, որ այն ինչ անում եք Ձեզ երջանկացնում է, իսկ մնացածին՝ ոչ:
- 17. Ի՞նչ կցանկանայիք Դուք անել, որ չեք արել, ի՞նչն է Ձեզ կանգնեցնում:
- 18. Կա՞ այնպիսի մի բան Ձեր կյանքում, որը շատ վաղուց պետք է թողնեիք, բայց ամեն գնով պահպանում եք:
- 19. Եթե Ձեզ առաջարկեն ընդմիշտ տեղափոխվել ինչ –որ մի քաղաք, ապա ո՞ր քաղաքը դա կլինի, և ինչու՞ հենց դա:
- 20. Դուք սեղմու՞մ եք վերելակի կանչի կոճակը մեկից ավելի անգամ, և իրո՞ք հավատում եք, որ դա կարագացնի նրա ժամանումը:
- 21. Ո՞ր մեկը կուզնայիք լինել՝ նյարդային տաղանդ, թե՞ երջանիկ ապուշ:
- 22. Ինչու՞ դու հենց դուք եք
- 23. Եթե Դուք կարողանայիք Ձեր իսկ ընկերը դառնալ, կկամենայի՞ք ունենալ Ձեզ նման ընկեր:
- 24. Ո՞րն է ավելի վատ Ձեզ համար, եթե Ձեր ընկերը գնա այլ քաղաքում ապրի, թե՞ Դուք ապրեք շատ մոտ, բայց չշփվեք:
- 25. Ամենից շատ ինչի՞ համար եք այս կյանքում շնորհակալ:
- 26. Ո՞րն եք ընտրում, ամբողջությամբ կորցնել անցյալի հիշողությունները, թե՞ երբեք չունենալ նոր հիշողություններ:
- 27. Արդյո՞ք կարելի է հասնել ճշմարտության առանց պայքարելու:
- 28. Ձեր ամենամեծ վախը իրականություն դարձե՞լ է, թե ոչ:
- 29. Դուք հիշու՞մ եք այն օրը 5 տարի առաջ, երբ չափազանց նեղված եք եղել, հիմա դա ազդու՞մ է ձեզ վրա:
- 30. Ո՞րն է Ձեր մանկության ամենաերջանիկ հիշողությունը, ի՞նչն է այն դարձնում այդպիսին:
- 31. Ձեր անցյալի ո՞ր դեպքերն են Ձեզ ստիպել զգալ կենդանի, իրական:
- 32. Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ:
- 33. Եթե դուք դեռ չեք հասել դրան, ապա ի՞նչ ունեք կորցնելու:
- 34. Եղե՞լ է այնպես, որ լինեք մեկի կողքին և ոչինչ չխոսեք հետո որոշեք, որ դա ամենալավ խոսակցությունն է եղել:
- 35. Ինչու՞ է կրոնը, որը սեր է քարոզում դարձել այդքան պատերազմների արդյունք:
- 36. Հնարավո՞ր է արդյոք առանց կասկածի իմանալ ինչն է լավ ինչը վատ:
- 37. Եթե Ձեզ հիմա տան միլիոն դոլլար Դուք աշխատանքից կազատվե՞ք, թե՞ կշարունակեք աշխատել:
- 38. Ո՞րն ավելի շատ կուզենայիք, ունենալ շատ աշխատանք, որը ստիպված պետք է կատարեք, թե՞ ունենալ քիչ աշխատանք, բայց և հաճույքով կատարել:
- 39. Դուք ունե՞ք այնպիսի զգացողություն, որ օրերը միանման են ու կրկնվել են մի հարյուր անգամ:
- 40. Ե՞րբ եք վերջին անգամ սկսել գործել ունենալով գաղափարի միայն մի փոքր մասը, բայց և այնպես ուժեղ հավատալով այդ գաղափարին:
- 41. Եթե իմանայիք, որ Ձեր կյանքի վերջին օրն է, ու՞մ առաջինը հրաժեշտ կտայիք:
- 42. Կփոխանակեի՞ք Ձեր կյանքի 10 տարին համաշխարհային գրավչության և ճանաչման հետ:
- 43. Ի՞նչ տարբերություն կա կյանքի և գոյատևության մեջ:
- 44. Ե՞րբ է գալու այն ժամանակը, երբ Դուք կանեք այն, ինչ ճիշտ եք համարում:
- 45. Եթե մենք սովորում ենք մեր սխալների վրա, ապա ինչու՞ ենք վախենում սխալներ թույլ տալուց:
- 46. Ի՞նչը այլ կերպ կանեիք, եթե իմանայիք, որ ոչ ոք Ձեզ չի քննադատի:
- 47. Վերջին անգամ ե՞րբ եք զգացել Ձեր շնչառությունն ու սրտի աշխատանքը:
- 48. Ի՞նչ եք Դուք սիրում, Ձեր վերջին գործողություններն արտահայտե՞լ են այդ սերը
- 49. Դուք կարո՞ղ եք հիշել ինչ եք արել 5 տարի առաջ ամեն օր:
- 50. Դուք ինքներդ Ձեզ հավատու՞մ եք: