Երգչուհի Սիլվա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  


«Օրեր առաջ հեռուստահաղորդման շրջանակներում հանդիպում ունեցա «Հայ Մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության մանկական ուղեղային կաթվածով հաշմանդամություն ունեցող երեխաների հետ։ Տպավորություններս անբացատրելի են...այնքան ջերմություն կար նրանց մեջ և այնքան տաղանդավոր երեխաներ կան նրանց շարքերում,որոնք ցավոք մնացել են ստվերում։


Ուզում եմ բոլորիդ կոչ անել,որ լինեք նրանց կողքին,օգնեք նրանց ինչով կարող եք,չ՞է որ նրանք էլ ունեն մարդկային շփման կարիք և լիարժեք ապրելու իրավունք։


Խոնարհվում եմ բոլոր այն մայրերի առաջ,որոնք ունենալով նման երեխաներ, երբեք չեն կոտրվում ու չեն կորցնում իրենց հավատը,նրանք ոչ միայն մշտապես իրենց երեխաների կողքին են,այլև պարուրում են նրանց մայրական քնքշանքով ու անում եմ հնարավոր ամեն բան նրանց երջանիկ տեսնելու համար...»: