Նոյեմբեր 13-ին 80-ամյա Սոֆի Լորենը մասնակցել է Հոլիվուդում կայացած AFI փառատոնին։


Հայտնի աստղն իր տեսքով պարզապես փայլել է կարմիր գորգի վրա, ինքնագրեր բաժանել ու պատմել իր կյանքի և կարիերայի ընթացքում պատահած մի քանի հետաքրքիր դեպքի մասին։

 

Սակայն միջոցառմանը Սոֆի Լորենին  անակնկալ էր սպասվում։ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամը նոյեմբերի 12-ը պաշտոնապես հայտարարել է Սոֆի Լորենի օր և հանձնել պաշտոնական փաստաթուղթը։