13-ամյա Սոֆի Դևոյանը վաղ մանկությունից նկարահանվում էր հեռուստասերիալներում, իսկ այժմ մի փոքր պասիվ է: ESem.am-ը խոսել է երգչուհի Զարուհի Բաբայանի դստեր հետ ու պարզել, որ պասիվությունը պայմանավորված է ծանրաբեռնվածությամբ: Այժմ նա սովորում է արվեստի թեքումով միջնակարգ դպրոցում, 8 րդ դասարան է:

 

 

«Զբաղվում եմ պարով, կիթառի դասընթացների, անգլերենի պարամնունքների եմ հաճախում: Արդեն 10 տարի է՝ պարի եմ գնում: Տատիկս ուզում է, որ շարունակեմ այս գծով և ասում է, որ եթե  քրտնաջան աշխատեմ, կհասնեմ բարձունքների: Ուզում եմ դառնալ պարուհի և դիզայներ: Հնարավոր է՝ նաև դերասանուհի դառնամ, սակայն չեմ կարծում, որ այդ գծով կգնամ»,- ասաց Սոֆի Դևոյան կրտսերը:

Վերջերս նա նկարահանվել է մանկաապատանեկան  «Ճամբարում» ֆիլմում, սակայն նշեց, որ այլևս չի ցանկանում նկարահանվել նման տխուր ֆիլմերում: «Եթե առաջարկներ լինեն ավելի ուրախ ֆիլմերից և հասցնեմ, անպայման կնկարահանվեմ: Կարծում եմ՝ իմ տարիքում պետք է ուրախ ֆիլմերում նկարահանվեմ»,- նշեց նա:

 

 

Սոֆին սոցիալական ցանցերի ակտիվ օգտատեր է: Նա խոստովանեց, որ դրանք մի փոքր խանգարում են դասերին, բայց փորձում է համատեղել: «Սոցցանցերից օգտվում եմ ոչ թե ուղղակի նկարներս տեղադրելու, այլ մարդկանց հետ շփվելու, տեղեկություններ ստանալու համար: Վերջերս  շատ էի ժամանակ անցկացնում Ֆեյսբուքում, հիմա՝ ոչ, որովհետև դասերս չեմ հասցնում»,- նկատեց նա:

13-ամյա Սոֆին գունափոխել էր մազերը: Նա հայտնեց, որ դա իր 12-ամյակի նվերն էր:) «Ընտանիքս անդամները հարցնում էին՝ ի՞նչ եմ ուզում տարեդարձիս կապակցությամբ, ես ասացի, որ ուզում եմ մազերս ներկել: Այդ մասին երազում էի մոտ 3 տարի: Սկզբում մաման էլ, պապան էլ, չհամաձայնեցին, սակայն այնքան համոզեցի, որ ծնունդիս նվեր արեցին ու թույլ տվեցին:) Երբ նկարահանվում էի ֆիլմում, կրկին վերադարձա մազերիս բնական երանգին, նաև՝ հոգնել էի այդ գույնից, մազերս էլ արդեն կարող էին փչանալ»,- ասաց նա ու հավելեց, որ շրջապատում շատ նորմալ են ընդուներ մազերի գունափոխությունը:

 


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը