Bravo.am-ը գրում է.


"Sirusho Production"-ը տրամադրել է Սիրուշոյի` նոյեմբերի 9-ին Լոս Անջելեսի «Նոկիա» համերգասրահում տեղի ունեցած մենահամերգի լուսանկարները` տեղեկացնելով, որ տոմսերը սպառվել էին երգչուհու ելույթից օրեր առաջ: Երկուսուկես ժամ տեւած համերգին նա երգել է կենդանի ձայնով` ԱՄՆ-ում բնակվող հայ երաժիշտներից կազմված խմբի նվագակցությամբ: Պարային համարներով իրենց մասնակցությունն են ունեցել "Gevorkian Dance Academy" և "Dynamic Duo Dance Studio" խմբերը: 


Հնչել են Սիրուշոյի հեղինակային երգերից` «Հեռանում եմ», «Սերը մեր», «Հավատում եմ», "Erotas", "I like it", ինչպես նաև` Սայաթ-Նովա, Կոմիտաս, Ջիվանի, Շերամ: Համերգի հյուրերն էին Սյուզան Մարգարյանն ու Հարութ Փամբուկչյանը: Սյուզան Մարգարյանը եւ Սիրուշոն առաջին անգամ համատեղ կատարել են «Կարմիր ծաղիկ մը գարունի» երգը: «Տարիներ» սիրված ստեղծագործության նոր մեկնաբանությունը և զուգերգը Հարութ Փամբուկչյանի հետ ջերմ է ընդունվել հանդիսատեսի կողմից:


Շարունակությունը` այստեղ: