BlogNewz.am-ը գրում է.
Ամուսնությունն իսկապես շատ գեղեցիկ բան է։ Շատերին թվում է, թե դա անիմաստ է, սակայն որքան ավելի շատ ես սկսում մտածել ամուսնության մասին, այնքան ավելի շատ ես գնահատում ամուսնության ընձեռած հնարավորությունները։ Եթե դու ամուսնության ես պատրաստվում, նախքան ամուսնությունը այս հարցերն ուղղիր քո ընտրյալին և շատ բան կպարզես քեզ համար նրա պատասխաններից։
1. Ինչու՞ ես ինձ սիրում։
Շատ մարդիկ կարծում են, որ այս հարցը պատասխանի կարիք չունի։ Մարդկանց մեծ մասն ասում է՝ մենք սիրում ենք ինչ-որ մեկին, պարզապես որովհետև սիրում ենք նրան։ Սարսափելի պատասխան է։ Մարդ պետք է իմանա, թե ինչու է սիրում դիմացինին։ Ինչ-որ մեկին սիրելը շատ եսասիրական քայլ է, և դա բնական է։ Դու սիրում ես մարդուն այն բաների համար, որ նա անում է քեզ համար և այն ապրումների համար, որոնք նա պարգևում է քեզ։
Մենք բոլորս կարող ենք տարբեր կերպ պատասխանել այս հարցին, սակայն մենք չենք կարող ճշգրտորեն բնորոշել մեր սիրո պարամետրերը։ Հնարավոր է, որ հենց սիրո նախնական ուժգնությունն անցնի, մենք համակվենք անորոշության զգացումով։ Հենց այս պահերին էլ պետք է ինքդ քեզ հիշեցնես, թե ինչու ես սիրում ընտրյալիդ։
2. Ինչու՞ ես ցանկանում ողջ կյանքդ իմ կողքին անցկացնել։
«Որովհետև ես սիրում եմ քեզ»-ը այնքան էլ հաջող պատասխան չէ։ Կյանքը ճամփորդություն է, այնպիսի ճամփորդություն, որ չես ուզի միայնակ անցկացնել։ Այնուամենայնիվ, բոլորի մտքին միևնույն նպատակակետը չէ։ Քո զուգընկերը պետք է կարողանա ասել, թե ինչ փորձառություններ կցանկանա քեզ հետ միասին ապրել։ Միասին առաջադրած փոքրիկ նպատակներն են անգին դարձնում կյանքը։
3. Ամեն ինչ կանե՞ս, որպեսզի մեր սիրավեպը չմարի։
Սիրավեպը վառ պահելը հեշտ բան չէ։ Շատ երկար ժամանակ մեկդ մյուսի հանդեպ հետաքրքրություն պահպանելը բարդ է։ Դրա համար երկուստեք շատ աշխատանք ու կրեատիվություն է պահանջվում։ Սիրեցյալդ պետք է շարունակ փորձի տպավորել ու գոհացնել քեզ, իսկ դա տարեցտարի ավելի դժվար է դառնում։ Երկուսիցդ էլ պահանջվում է փորձել պահպանել սերը։ Զուգընկերդ պատրա՞ստ է գերակա տեղ տալ ձեր սիրավեպին։
Շարունակությունը` այստեղ: