Life.panorama.am-ը գրում է.

 

1.Ի՞նչ եք սովորել անցյալ շաբաթվա ընթացքում: Եթե այդ հարցին հստակ չեք կարողանում պատասխանել, ուրեմն ժամանակն է ինչ-որ բան փոխել կյանքում:

2.Որո՞նք են անցած շաբաթվա ձեր հիմնական ձեռքբերումները: Ձեռքբերումների ամփոփումը վստահության և բավարարվածության զգացում ձեռքբերելու լավագույն միջոցն են:

3.Անցած շաբաթվա ո՞ր պահն էր ամենաանմոռանալին: Այս հարցի միջոցով կարող եք ձեզ համար նոր հետաքրքրություններ բացահայտել:

4.Ո՞րն է եկող շաբաթվա ձեր №1 նպատակը: Այս հարցը կօգնի ձեզ առանձնացնել երկրորդական նպատակները գլխավորից, որպեսզի դրանք չխանգարեն միմյանց:

5.Ինչի՞ վրա եք զուր ժամանակ ծախսել անցյալ շաբաթ: Աշխատեք ապագայում խուսափել այդ զբաղմունքից:

6.Կա՞, արդյոք մեկը, ում պետք է շնորհակալություն հայտնեք, բայց դեռ չեք ասել: Ամեն շաբաթ ժամանակ տրամադրեք երախտագիտություն հայտնելու այն մարդկանց, ովքեր օգնել են ձեզ:

7.Կա՞ մեկը, ում հետ պետք է զրուցեք: Անավարտ կոնֆլիկտները լուծելու լավագույն միջոցը մարդկանց հետ զրուցելն է:

8.Որո՞նք են ձեր նպատակներն առաջիկա երեք տարիների համար: Եթե հստակ չսահմանեք ձեր նպատակները, երբեք հաջողության չեք հասնի:

9.Ձեր գործողություններից հատկապես որո՞նք են մոտեցրել ձեզ ձեր նպատակին. եթե այդպիսիք չկան, ուրեմն ինչ-որ բան փոխելու ժամանակն է:

10.Ի՞նչ վախեր ունեք: Գիտակցաբար վերլուծեք ձեր վախերը, դա կօգնի ձեզ կամաց-կամաց ձերբազատվել դրանցից: