Դերասանուհի Հասմիկ Ղարիբյանի հոգեհանգստյան արարողությունը նախատեսված է նաև Երևանում. նրա աճյունը Հայաստան կտեղափոխվի նոյեմբերի 15-ին: Այս մասին Tert.am-ին հայտնեց Հասմիկ Ղարիբյանի մտերիմներից մեկը:

 

Նոյեմբերի 12-ին Հայաստան կժամանեն նրա հարազատները՝ ամուսինը`  Ներսես Աբրահամյանը ու քույրը՝ Անուշ Ղարիբյանը: Դերասանուհուն կհուղարկավորեն նրա հոր՝ Իշխան Ղարիբյանի կողքին՝ Շահումյանում:

 


Հիշեցնենք դերասանուհու հոգեհանգիստը տեղի կունենա նաև ԱՄՆ-ում նոյեմբերի` 11-ին:

 


Ի դեպ, Հայաստանում հուղարկավորվելը եղել է դերասանուհու ցանկությունը: