Էդուարդ Մանեի «Գարուն» կտավն ԱՄՆ-ում Christie's-ի աճուրդում վաճառվել է 65,1 մլն դոլարով, ինչը գրեթե կրկնակի գերազանցել է ֆրանսիացի այս նկարչի գործերի աճուրդային գնային ռեկորդը, որը կազմում էր 33,2 մլն դոլար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Փարիզցի երիտասարդ դերասանուհու՝ Ժաննա Դեմարսիի դիմանկարը, ինչպես եւ կանխատեսում էին կազմակերպիչները, դարձել է իմպրեսիոնիզմի և մոդեռնիզմի արվեստին նվիրված աճուրդի գլխավոր լոտը: Սկզբնապես կտավը Christie's-ի փորձագետների կողմից գնահատվել էր 35 մլն դոլար:

 

Դեմարսիի դիմանկարը, որն ստեղծվել է 1881 թվականին, Մանեի կողմից մտահղացվել էր որպես տարվա չորս եղանակների այլաբանական կերպարներից մեկը, բայց նա հասցրեց ավարտել միայն «Գարունը» և «Աշունը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: