Life.panorama.am-ը գրում է.

 

Անկանոն աշխատանքային օրը, ֆիզիական և էմոցիոնալ ծանրաբեռնվածությունը հաճախ անքնության են հանգեցնում: Գիշերը անընդհատ շուռումուռ եք գալիս անկողնու մեջ, իսկ առավոտյան արթնանում եք հոգնած: Հաճախ քնաբերները նույնպես օգուտ չեն տալիս: Թե ինչպես վերադարձնեք առողջ քունը, կօգնեն այս խորհուրդները.

 

1.   Քնելուց առաջ խմեք մեկ բաժակ մեղրաջուր: Դրա համար եռացրած ջրի մեջ լցրեք 1 թեյի գդալ մեղր:

 

2.   Փորձեք քնել մինչև 23.00-ն: Մինչև կեսգիշեր մեկ ժամը հավասարազոր է երկուսի, այդ պատճառով առավոտյան աշխույժ ու հագստացած կլինեք:

 

3.    Մի փորձեք օրգանիզմին ստիպել քնել: Եթե բոլոր փորձերն անարդյունք են, երկարացրեք քնի ժամը: Հագնվեք, իբր պատրաստվում եք ողջ գիշերն աշխատել: Գրեք, կարդացեք, մինչև զգաք, որ քնել եք ուզում: Մեր օրգանիզմը շատ գրագետ բաշխում է ուժերը:

 

4.     Ցերեկն առանձնացրեք  գիշերից: Հաճախ շրջապատող միջավայրը խթանում է անքնությանը` հեռուստացույցը, համակարգիչ: Դրանցից օգտվեք, բայց ոչ քնի հաշվին:

 

Շարունակությունը` այստեղ: