Աշխարհահռչակ Բարբի տիկնիկն այս տարվա սեպտեմբերից գնորդներին կներկայացվի մեքսիկացի ազգային երաժշտի՝ մարյաչիի զգեստով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է տիկնիկն արտադրող ընկերությունը: 

 

Ըստ ընկերության տեղեկատվության՝ տիկնիկին մեքսիկական տարազ հագցնելու որոշումն ընդունվել է Մեքսիկայի անկախության օրվան նվիրված առաջիկա տոնակատարությունից առաջ, որն ավանդաբար նշվում է սեպտեմբերի 16-ին: 

 

Մարյաչիները համարվում են Մեքսիկայի խորհրդանիշներից մեկը: Առանց նրանց մասնակցության գործնականում ոչ մի հանդիսավոր միջոցառում տեղի չի ունենում, իսկ նրանց կատարմամբ մեղեդիները կարելի է լսել ինչպես փողոցում, այնպես էլ ամենաբարձր մակարդակով անցկացվող հանդիսավոր ընդունելությունների ժամանակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: