«Իմ համար սովորելը կարևոր չի, իմ համար կարևորը տեսքն է: Գիտեմ, որ շատ տարօրինակ կթվա.. կարծում եմ՝ կլինեն շատ աղջիկներ, ովքեր իմ նման են մտածում: Ես սովորել չեմ սիրում»,-Asekose.am-ի «ՓոփART» հաղորդման ընթացքում ասել է վիդեոբլոգեր Անժելա Մկրտչյանը:
Նա չի ընկճվում և չի տխրում իր հասցեին հնչող քննադատություններից: Անժելան այլևս տեսահոլովակներ չի հրապարակի, այժմ պրոֆեսիոնալ դիմահարդարման և վարսահարդարման կուրսերի է հաճախում, որպեսզի մի քանի տարի անց ավելի պրոֆեսիոնալ ձևով ներկայանալ հանրությանը:
-Շատ մարդիկ կարծում էին, որ ցուցամոլ, երես առած աղջիկ ես և ուղղակի ուզում ես ցույց տալ այն, ինչ ունես՝ վերարկուներ, կոշիկներ, կաշվե իրեր… Ինչպե՞ս են դրան վերաբերվում քո ծնողները:
-Ծնողներս միշտ իմ կարծիքը հաշվի են առնում, եթե դեմ են լինում հաշվի են առնում, որ ես դա ուզում եմ և թույլատրում են: Հայրիկս ինտերնետում գրեթե չի լինում: Մայրիկս կարդում էր և բանի տեղ չէր դնում:
Անժելան առաջիկայում պատրաստվում է պլաստիկ վիրահատությունների ենթարկվել ՝ հայկական բարբի տիկնիկ կոչմանն արժանանալու համար:
Մարմարները՝ Asekose.am-ի տեսանյութում: