Օրերս ESem.am-ին հայտնի է դարձել, որ «Հարազատ թշնամու» Լյովը՝ իրականում՝ Անդրանիկ Ղազարյանը այժմ ծառայում է ՀՀ զինված ուժերում: Մեզ հետ զրույցում երիտասարդ դերասանը հաստատեց, որ իրեն բանակ են զորակոչել և ծառայում է Մեղրիի զորամասում: «Բանակ գնալս շատ պատահական ստացվեց. զորակոչվելուցս ընդամենը մեկ օր առաջ  տեղեկագիր ստացա, որ վաղը գնալու եմ բանակ: Այդ  պատճառով էլ ոչ ոքի չեմ հասցրել հրաժեշտ տալ»,- ասաց դերասանը և նշեց, որ մինչ այդ բանակ զորակոչվելը հետաձգվել էր ուսման, ապա առողջական խնդիրների պատճառով:

 

 

Անդրանիկը չթաքցրեց, որ բանակային կյանքին հարմարվելն այնքան էլ հեշտ չէ, որոշակի դժվարություններ են առաջանում, սակայն հստակ ասաց, որ կարողանում է հաղթահարել դրանք: «Եթե այստեղ եմ, ուրեմն պարտավոր եմ դիմանալ նաև դժվարություններին: Ամենադժվարն այն է, որ կարոտում ես ընտանիքիդ, ընկերուհուդ և ընկերներիդ: Սակայն երեկ զինվորական երդմանս արարողությունն էր ու տեսա նրանց»,-ասաց նա:

 

 

Անդրանիկը նշեց, որ անսպասելի բանակ զորակոչվելու պատճառով չի կարողացել սցենարիստին՝ Դիանա Գրիգորյանին նախապես տեղեկացնել իր բացակայության մասին: «Միայն ճանապարհից եմ կարողացել զանգել ու ասել, որ այլևս չեմ կարող նկարահանվել, քանի որ բանակ եմ գնում և ներողություն խնդրեցի նախապես չտեղեկացնելու համար»,-ասաց նա և բարի ծառայություն մաղթեց բոլոր զինծառայողներին:

ESem.am-ը ևս բարի ծառայություն է մաղթում Անդրանիկին ու բոլոր զինվորներին:


Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը