Այսօր տեղի է ունենալու «Նոր ալիք» մրցույթի բացումը: Արդեն հայտնի են դարձել մրցույթի վարողների անունները: Նրանք են` Սերգեյ Լազարևը, Ստաս Կատյուշկինը, Լիպան, Լերա Կուդրյավցևան, Ալեքսանդր Ռեվան և Աննա Սեմենովիչը: Այսօր մրցույթի բացմանը մասնակիցները ելույթ չեն ունենա:


Մրցույթի առաջին օրը ելույթ կունենան միայն կայացած արտիստները`Վալերի Լեոնտևը, Նյուշան, Ֆիլիպ Կիրկորովը, Պոտապը և Նաստյա Կամենսկիխը, Վալերի Մելաձեն, Իրինա Դուբցովան, Ժասմինը, Դոմինիկ Ջոկերը, Նիկոլայ Բասկովը: Հենց  նրանք են որոշելու, թե վաղը մրցույթի մասնակիցները ինչ հերթականությամբ են ելույթ ունենալու: