Ջորջ Քլունին իր մոտ ընկերոջը՝ Բրեդ Փիթին, խնդրել է դառնալ իր հասանիքի խաչեղբայրն` Ամալ Ալամուդդինի հետ հարսանիքին:  Այս մասին լրագրողներին հայտնել է Ջորջ Քլունիի հորաքույրը` Ստարլա Քլունին: Նա նաև որոշ տեղեկություններ է նշել հարսանիքի վերաբերյալ՝ ավելացնելով, որ հարսանեկան արարողությունը տեղի կունենա Իտալիայում: Ստարլա Քլունին, հավանաբար, չի ցանկացել նշել հասանիքի վայրը և օրը: Նա նաև նշել է, որ ողջ ընտանիքը պատրաստվում է մեկնել Եվրոպա և ներկա գտնվել հարսանիքին:

 

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Քլունիի և Ալամուդդինի հարսանիքը տեղի է ունենալու սեպտեմբերին, Կոմո լճի մոտ: Մամուլում հաղորդագրություններ կային նաև, որ զույգը որոշել է անցկացնել արարողությունը Վենետիկում, այնուհետև կմեկնի Լիբանան՝ Ամալ Ալամուդինի հայրենիք։