Հայտնի երգչուհի Վիկտորիա Դայնեկոն երկրպագուներին զարմացրել է բաց տեսահոլովակով:

Օրերս երգչուհին նշեց ծննդյան 27-ամյա տարեդարձը: Այդ օրվա առիթով Վիկտորիան հատուկ անակնկալ էր պատրաստել իր երկրպագուների համար` համարձակ տեսահոլովակ, որը նկարահանվել է «Бей себя» երաժշտական կոմպոզիցիայի հիման վրա: Երգի հեղինակն ուկրաինացի երգիչ, երգահան և կոմպոզիտոր Դմիտրի Մոնատիկն է:

 

 

 Նոր տեսահոլովակում Վիկտորիան ներկայանում է համարձակ կերպարով` կազմվածքը ցուցադրելով կաշվե ներքնազգեստներով և կորսետներով:

 

Պակաս բաց չեն նաև տեսարանները, որտեղ արտիստուհին և բրիտանացի հայտնի մանեկեն Սթիվեն Ջեյմսը հանդես են գալիս միասին: Ի դեպ, նրանք ծանոթացել են Լոնդոնում: