Նոր բուժման մեթոդը, որը կյանքը կերկարացնի 20 տարով: Իռլանդացի բժիշկները հատուկ բուժական ծրագիր են մշակել, որպեսզի զգալիորեն երկարացնեն մուկովիսցիդոզով տառապող հիվանդների կյանքը: Մուկովիսցիդոզը բացառիկ գենետիկ հիվանդություն է, որը լուրջ խախտումներ է առաջացնում մարսողական համակարգում և թոքերի աշխատանքում: (Ենթաստամոքսային գեղձի բշտիկային ֆիբրոզն է: Այն ժառանգական հիվանդություն է, որի հիմքում ընկած են արտազատական գեղձերի ախտաբանական փոփոխությունները, որոնք արտահայտվում են շնչական օրգանների և ստամոքսա-աղիքային ուղու ծանր ախտահարումներով)։

 


Լիմերիկ քաղաքի համալսարանական հիվանդանոցի բժիշկ Գարի Լինանի խոսքով` հաջողության բանալին՝ հիվանդությունը վաղ փուլերում ախտորոշելն ու հատուկ բուժում նշանակելն է: Բժիշկները հայտնաբերությությունը կատարել են ուսումնասիրելով հոգենյարդաբանական դիսպանսերի հիվանդներին, որոնց բուժման նպատակով վերջին տարվա ընթացքում նոր եղանակներ են կիրառվել: Նոր մեթոդի միջոցով հիվանդների մոտ աստիճանաբար կարգավորել է քաշը և բարելավել ֆիզիկական ակտիվությունը: Հենց սա էլ հնարավորություն է տալիս 20 տարով երկարացնել կյանքը: