Նիկոլայ Բասկովը սիրում է արևմտյան աստղերի հետ իր ծանոթություններով պարծենալ իր անձնական բլոգում: Վերջերս նա պատմում էր բուռլեսկի թագուհի Դիտա ֆոն Թիզի հետ հանդիպման մասին, իսկ այս անգամ` «սև հովազի» հետ ընթրիքի: Ավելի կոնկրետ` արտիստն իր բլոգում տեղադրել է համատեղ լուսանկար և չի մեկնաբանել սուպերմոդելի հետ իր հարաբերությունների վերաբերյալ: Ռուսաստանի «Ոսկե ձայնը» հպարտությամբ հայտնել է, որ երեկոն անցկացրել է հմայիչ Նաոմի Քեմփբելի հետ: Հայտնիների լուսանկարը մեծ հետաքրքրություն և հույզերի փոթորիկ է առաջացրել: Երկրպագուները հետաքրքրվել են, թե ինչ հանգամանքներում է արտիստը ծանոթացել սևամորթ գեղեցկուհու հետ և արդյոք դա ռոմանտիկ ընթրիք էր երկու հոգու համար: Նիկոլայը գերադասել է նման հարցերն անպատասխան թողնել` դրանով ավելի բորբոքելով իր էջին բաժանորդագրվածների հետաքրքրասիրությունը: Որոշ բլոգերներ էլ նշել են, որ զույգը հիասքանչ է դիտվում և նրանց երջանիկ ապագա են մաղթել: Հիշեցնենք, որ 2008 թ-ին Նաոմին սիրավեպ ունեցավ ռուս ձեռնարկատեր Վյաչեսլավ Դորոնինի հետ: 2012-ին հայտնի դարձավ, որ նրանք բաժանվել են: Ավելի ուշ համացանցում հայտնվեցին բիզնեսմենի` այլ աղջիկների հետ արված լուսանկարները: Եթե հավատանք ասեկոսեներին` զույգը խախաղ կերպով չի բաժանվել և Նաոմին չարացած է նախկին զուգընկերոջ դեմ: